
7 պարզ բան, որոնք 10 րոպեում կտրուկ կբարելավեն Ձեր առողջությունը

Մարդիկ, ովքեր փոփոխություններ են փնտրում իրենց կյանքում, կարծում են, որ «փոփոխությունը» մեծ որոշման արդյունք է: «Ես պետք է տեղափոխվեմ այլ քաղաք», «Ես պետք է փոխեմ իմ կարիերան», «Ես պետք է հսկայական նախագիծ սկսեմ»: Բայց երբեմն այս 7 բանն անելը բավարար է:
1. Սովորեք պատրաստել առողջ նախաճաշ
Ամեն օր 10 րոպե տրամադրեք և նոր բաղադրատոմս փորձեք. երեք ամսում կդառնաք իսկական շեֆ-խոհարար:
2. Մարզվեք
Հոգ տարեք Ձեր մարմնի մասին: Օրական ընդամենը 10 րոպե տնային մարզումները հրաշքներ կարող են գործել:
3. Շնչառական վարժություններ
Շնչառական վարժությունները շատ արդյունավետ կարող են լինել առողջության և ներդաշնակության վերականգնման համար: 10 րոպե կենտրոնացեք բացառապես Ձեր շնչառության վրա: Ոչ մի բանի մասին մի մտածեք:
4. Ստեղծագործական փոթորիկ
Ստեղծագործելը «մկան» է, որը պետք է անընդհատ աշխատեցնել: Ամեն օր 10 րոպե տրամադրեք և գրեք 10 նոր գաղափար, որոնք կցանկանայիք իրագործել:
5. Հրաժարվեք շաքարավազից
Ամենատարածված նախուտեստներից մեկը քաղցրավենիք է: Հրաժարվեք շաքարավազից՝ հանուն Ձեր առողջության:
6. Պատմեք Ձեր մտքերի մասին
10 րոպեի ընթացքում պարզապես գրեք այն, ինչ գալիս է Ձեր մտքին: Մի մտածեք գրածը կատարյալ դարձնելու մասին: Սա հիանալի միջոց կլինի բացասականից ազատվելու համար:
7. Ընթերցեք գիրք կամ երաժշտություն լսեք
10 րոպե կարդալը կամ երաժշտություն լսելը կօգնի ձեզ ազատվել սթրեսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը