Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 2-ին, 7-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.60C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.30C