«Հայաստանում ջրային համակարգի կառավարումը վառ արտացոլում է պետության վիճակը»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Հայաստանում ջրային համակարգի կառավարումը վառ արտացոլում է պետության վիճակը:

Երկիրը շա՜տ ջրային պաշարներ ունի, սակայն հարյուրավոր համայնքներ (500-ից ավել գյուղ) մեր երկրում ծորակով ջուր չունեն:

Սրանով հանդերձ պետությունը ձեռքերը լվացել է խնդրից, ոլորտը տվել է օտար (ֆրանսիացի) կառավարչի, որը նույն մեր հայկական շուկայից վարձում է մասնագետներ կամ չմասնագետներ, իր չակերտավոր կառավարման փորձի համար մեծ ծավալի վճարներ է տանում, իսկ երկիրը պարտք է վերցնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից տալիս է այս կառավարչին, որ իբր ներդրում անի համակարգում վիճակը կարգավորվի ու այսքանով հանդերձ ջրային համակարգից ջրի կորուստը շուրջ 80 տոկոս է:

Մեզ Հայաստանի քաղաքացիներիս ծաղրի ավելի լավ տարբերակ չկա, քան այս ամենը ինչ մեզ պարտադրում են շարունակաբար: Երկրի բոլոր ենթակառուցվածքները այս տրամաբանության մեջ են կառավարվում:

Լուծումը հետևյալն է՝ կամ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր եղած-չեղածին ու ինքներս ենք մեր խնդիրները լուծում, կամ էլ խաչ ենք քաշում երկրի վրա ու հանձնում այլ պետության:

Ընտրությունը յուրաքանչյուրինս է, ստանձնել պատասխանատվություն, թե՝ ոչ, և փոխարենը սպասել դրսից ժամանած կեղծ փրկիչների:

Զբաղվեք քաղաքականությամբ տեր կանգնենք մեր երկրին»:

Տեսանյութեր

Լրահոս