Բաժիններ՝

Գարնանային փողոցից, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել 29 և 26 տարեկան երկու երիտասարդ

Հուլիսի 26-ի գիշերը Ջերմուկի ոստիկանները Գարնանային փողոցից բերման ենթարկեցին 29 և 26 տարեկան երկու երիտասարդի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նրանց մոտ թմրանյութ կա:

Տեղեկությունը հաստատվեց. 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փաթեթ, չօգտագործված ապակե կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:

Ըստ երիտասարդի` հայտնաբերված զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031