Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել Մաքսիմովիչին

Մադրիդի «Ռեալը» կարող է ազատ խաղացողի կարգավիճակով ձեռք բերել «Նապոլիի» նախկին պաշտպան Նիկոլ Մաքսիմովիչին, հաղորդում է Defensa Central-ը:

Հաղորդվում է, որ պայմանագրով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով Մաքսիմովիչի հետ աշխատել է նեապոլիտանական ակումբում: Ավելի վաղ մադրիդյան ակումբը լքել էին կենտրոնական պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Ռաֆայել Վարանը, իսկ այժմ իտալացին ցանկանում է ամրապնդել այս դիրքը «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի հետ, ով այժմ առանց ակումբի է:

Հիշեցնենք, որ 2017 -ից 2021 թվականները Մաքսիմովիչը «Նապոլիի» խաղացող էր: Այս ակումբի կազմում նա անցկացրել է 99 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: 2018 թվականին նա վարձավճարով հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս