Բաժիններ՝

«Հուսով եմ, որ «Ատլետիկոն» և «Ռեալը» չեն ընկնի մեր ոտքերի տակ». Պիկե

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ զրուցել է լրագրողների հետ:

«Մենք լավագույն մրցաշրջանը չանցկացրինք: Այո, նվաճեցինք ազգային գավաթը, բայց Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում թիմը չհաջողեց: Հիմա «Բարսելոնան» լի է խանդավառությամբ, մեր նպատակը չեմպիոնությունն է: Մենք պետք է հաղթենք հենց սկզբից, որպեսզի կտրվենք մրցակցությունից: Հուսով եմ, որ «Ատլետիկոն» ու «Ռեալը» չեն ընկնի մեր ոտքերի տակ»,-նշել է Պիկեն։

2020/2021 մրցաշրջանում կատալոնական ակումբը Լա լիգայում երրորդ տեղն է զբաղեցրել: Մադրիդի «Ռեալը» գրավեց երկրորդ տեղը, իսկ չեմպիոն դարձավ «Ատլետիկոն»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս