Բաժիններ՝

«Լուսանկարում ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրն է․Անանիան այն վաշտի մեջ էր, որին Ակնայից ուղարկել էին արդեն գրավված Հադրութ»․ Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս օրերին շատ տարածվեց այս մարդու լուսանկարը։ Գրում էին, որ երկու որդիների մեդալներն է ստացել։ Քանի որ բլոկի մեջ էի, փորձում էի նամակներով ընկերներիս ասել, որ տղամարդը ոչ թե երկու որդիների, այլ մեկ որդու երկու մեդալն է ստացել՝ մեկը Արիության համար, եթե չեմ սխալվում, մյուսն էլ Մարտական խաչ։

Լուսանկարում ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրն է՝ Սամվել Արամյանը։ Անանիան այն վաշտի մեջ էր, որին Ակնայից (Աղդամ) ուղարկել էին արդեն գրավված Հադրութ։ Տղերքն ընկել էին շրջափակման մեջ, մի քանի ժամ հերոսաբար կռվել ու բոլորն էլ զոհվել հոկտեմբերի 11-ին՝ թուրք հատուկջոկատայինների դեմ անհավասար մարտում։

Անանիան 19 տարեկան էր, Արարատի մարզի Արևշատ գյուղից…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031