
«Ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ-որ առումով՝ օրինաչափ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են, որոնք հիմքում ունեն մի քանի հիմնական պատճառ: Առաջինը, պայմանավորված է 2020 թվականի պատերազմի արդյունքներով և դրանում ներքաղաքական գործոնով:
Երկրորդ, այս տարվա փետրվարի ԳՇ հայտնի հայտարարությունն ու դրա տակ ստորագրություն դնողների հարցը միայն ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հեռացմամբ չի սահմանափակվելու:
Ուղղակի իշխանությունները գործընթացն անաղմուկ տանելու տրամաբանության ներքո թողել են հետընտրական ժամանակաշրջան:
Երրորդ, կան զինվորականներ, այդ թվում՝ բարձրագույն սպայական կազմից, ովքեր կարծում էին, թե ընտրություններով իրավիճակ կփոխվի և հնարավորություն կլինի գնալու զինված ուժերի իրական բարեփոխումների ճանապարհով, սակայն ընտրությունների արդյունքը դա թույլ չտվեց:
Այնպես որ, ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ որ առումով՝ օրինաչափ»: