«Ասք հնարամիտ Սասունի մասին». Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը իր ֆեյսբուքկան էջում գրել է. «Ասք հնարամիտ Սասունի մասին /գլխավոր դատախազի բառերով` իրավահպատակ մի անձնավորություն.
Ժուկով-ժամանակով մի գաղտնալսում ա հրապարակվում արդարադատությանը միջամտելու մասին։ Մի սկանդալ, մի աղմուկ` քրեական գործ են հարուցում, որ տեսնեն, թե էդ ով է գաղտնալսել, ձեռքի հետ էլ` թե էդ խի էին միջամտում։
Մասնակիցներին քննիչը կանչում ա իրա մոտ` թե բա եկեք մասնագետի հետ ձեր հեռախոսները զննենք, տեսնենք էդ ոնց են գաղտնալսել։ Մասնագետը նայում ա, ասում ա էս հեռախոսներին ժուչոկ բան չկա։ Քննիչը վերջին զանգերն ա նայում, ասում ա դե լավ ձեր հեռախոսները վերցրեք գնացեք, էլի կկանչեմ։
Դրանից հետո քննիչը դատարանից թույլտվություն ա ստանում, որ հեռախոսները տա փորձաքննության, մեջի սաղ ինֆոն ստանա։ Կանչում ա նորից։ Էս Վանեցյանս հետախոսը տալիս ա, ղրգում են փորձաքննության, պատասխանը գալիս ա, որ եսիմինչ չկա մեջը։
Քննիչս կանչում ա Սասունին, թե բա` Սասուն, հեռախոսդ տուր, ուղարկենք փորձագետին, տեսնենք մեջը ինչ կա։
Սասունն էլ թե՝