Սևանի հոգեբուժարանի տեսանյութը շա՞տ էր զիջում Իզմիլյան կենտրոնի ձայնագրությանը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սևանի հոգեբուժարանի տեսանյութը շա՞տ էր զիջում Իզմիլյան կենտրոնի ձայնագրությանը։ Ի՞նչ կա, որևէ մեկը դատվե՞լ է կամ ձերբակալվե՞լ է։

Երկակի ստանդարտներով ապրող ժողովուրդը վաղը նույն կերպ ընտրություն կանի և կորոշի շատերի ապրելու իրավունքը։ Այ սա իմ ամենամեծ խնդիրն էր «Իմ քայլում», երբ նախորդին ասում էին թալանչի, կողքից իրենք աչք էին փակում իրենց կուսակցի թալանի վրա, երբ թալանչի էին ասում մարդկանց ու տրանսպորտի փոխնախարար նշանակում մեկին, ով սիրուն բոլոր կազմակերպություններին քցեց սև ցուցակ ու ինքն իր «հայրական» կազմակերպություններով ասֆալտ փռեց…

Որքա՞ն կռիվ տվեցի էս ստանդարտների դեմ, որո՞նք թշնամի հավաքեցի հանուն պետության շահի, գիտեմ ես և իրենք և այն մարդիկ ովքեր ուրացող չեն։

Լռության օր է, բարի առավոտ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930