
Պեսկովը նշել է Պուտինի ու Ջոնսոնի հանդիպման պայմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպում չի պատրաստվում, բայց հնարավոր է, եթե գերակշռի հարաբերությունները վերականգնելու Լոնդոնի քաղաքական կամքը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, նման հանդիպում չի պատրաստվում, բայց դա հնարավոր է: Հնարավոր է, եթե Լոնդոնում գերակշռի քաղաքական կամքը `վերականգնելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք բավականին խզվել են Լոնդոնի նախաձեռնությամբ», – ասել է Պեսկովը՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում: