Բաժիններ՝

Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել

Հունիսի 14-ին, գիշերային շրջայցի ժամանակ, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ քաղաքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայով երեք տղամարդ սրճեփ սարքերից գողություններ են անում: Տեղեկություններն իրացնելով` ոստիկանները ժամը 3.30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերեցին կասկածելի մեքենան և վարորդին ու երկու ուղևորներին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին:

Պարզվեց` նրանք Արմավիրի Երևանյան փողոցի երեք սրճեփ սարքերից մետաղադրամներ էին գողացել:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս