Բաժիններ՝

2020-ի Օլիմպիական խաղերում օտարերկրյա պատվիրակությունների թվաքանակը կարող են կրճատել մինչեւ 41 հազար

Տոկիոյի ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն մտադիր է օտարերկրյա պատվիրակությունների ընդհանուր թվաքանակը, որոնք մրցումների են ժամանելու արտասահմանից, կճատել մինչեւ 41 հազար: Այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նշվում է, որ մայիսին նրանց կանխատեսվող առավելագույն թվաքանակը կազմել էր 59 հազար: Ըստ որում մինչեւ Տոկիոյի Օլիմպական խաղերի հետաձգումը կազմակերպիչները նկատի էին առել, որ պատվիրակությունների կազմում Ճապոնիա կժամանի շուրջ141 հազար մարդ:

Հունիսի 4-ին NHK հեռուստաալքը տեղեկացրել էր, որ Խաղերի կազմակերպիչները պլանավորում են անհրաժեշտության դեպքում օտարերկրացների առավելագույն թվաքանակը, որոնք կուղեկցեն արտասահմանյան պետությունների ղեկավարներին, ավելացնել 12-ից մինչեւ 40:

Տոկիոյոմ Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:

Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին եւ այժմ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կազմակերպիչնեը վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարեկրացի մարզասերների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս