«Տղերքը ձեր քայլին են սպասում». Գեղամ Նազարյան
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերոս տղերքի հերոս ծնողներ, եղբայրներ, քույրեր, ընկերներ, ընկերուհիներ, հարեւաններ, ուսուցիչներ, դասախոսներ։ Շատ անգամ եմ լսել ձեզնից՝ ի՞նչ անենք մեր զոհված տղերքի համար կամ ի՞նչ կարող ենք անել։
Այսօր ձեր եւ առաջին հերթին նրանց փոխարեն ժամը 19.00-ին եղեք Հանրապետության հրապարակում։ Եկեք Հանրապետության հրապարակ, որ մեր տղերքի երկրային կյանքերն ընդհատած տականքներն ավելի ճլորեն, ավելի սարսափեն ու մտքներով չանցնի 21 -ին արյուն թափել։
Մնալով տանը դուք աջակցում եք մարդասպան մոլագարին։ Մենք, առաջին հերթին մենք՝ հերոսների ծնողներս, եղբայրները, քույրերը, ընկերները, ուսուցիչները պետք է լինենք Հանրապետության հրապարակում։ Մենք, քանի որ այդպես է ուզում Աբգարս, Վարդանը, Դավիթը, Հայկազը, Գեւորգը, Սարոն, Էրիկը, Գոռը, Գարը, Կարենը, Արթուրը, Արգամը, Ալեքսը, Ավիկը, Վաղուլը, Վահագը, Արամը, Նարեկը, Արան՝ մեր տղերքը։ Ապրենք այնպես, որ արժանի լինենք Երկնքում նրանց կողքին լինել։ Տղերքը ձեր քայլին են սպասում»։