Նավթը թանկացել է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ձգձգման ֆոնին
Նավթի գները հունիսի 15-ի սակարկությունների ընթացքում բարձրանում են առաջիկայում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման հեռանկարների նվազման ֆոնին։
WTI մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այդ ժամանակվա դրությամբ բարելի դիմաց հասել է 71,13 դոլարի, ինչը 0,25 դոլարով (0,35 տոկոս) բարձր էնախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 14-ին մինչեւ շուկայի փակվելը այդ պարտավորագրերի արժեքը նվազել է 0,03 դոլարով (0,04 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 70,88 դոլար:
Իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հազիվ թե ավարտվեն նախքան Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունները, որոնք պլանավորվել են հունիսի 18-ին, հաղորդում է S&P Global Platts-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արագչիի հայտարարությունը:
Վերլուծաբանները նշվում են, որ եթե Իրանն արտահանումը չվերականգնի կարճաժամկետ հեռանկարում, ՕՊԵՔ+-ը ստիպված կլինի ավելացնել արդյունահանումը սպասվող պահանջարկը բավարարելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: