«Չկասկածեք, որ վաղվա Հայաստանում պաշտոնապես պարտվողը չի համակերպվելու պարտության հետ»․ Արմեն Մինասյան
Միակ բանը, որ նոր Հայաստանին կկապի նախկին Հայաստանի հետ, ըստ ամենայնի լինելու է կասկածն առ ընտրությունների պաշտոնական արդյունքներ: Ու չկասկածեք, որ վաղվա Հայաստանում պաշտոնապես պարտվողը չի համակերպվելու պարտության հետ:
Պատերազմը, պատմությունը, նախկին հերոսություններն ու ներկա դավաճանությունները կան, բայց հիմնախնդիրը չկա:
Չկա ոչ քաղաքական դերակատարների ծրագրերում, ոչ էլ` հանրության ակնկալիքներում:
Ինչի՞ ա սա կարևոր: Որովհետև հունիսի 21-ի Հայաստանն այլևս նախկինը չի լինելու: Արդեն իսկ նախկինը չի, բայց հունիսի 21-ին դա կֆիքսվի համաժողովրդական քվեարկությամբ: Ղարաբաղյան շարժմամբ ձևավորված պետությունը, որտեղ իշխանության գրեթե միակ ռեսուրսը Ղարաբաղի հարցն էր, այն մոռացության է տալիս:
Միակ բանը, որ նոր Հայաստանին կկապի նախկին Հայաստանի հետ, ըստ ամենայնի լինելու է կասկածն առ ընտրությունների պաշտոնական արդյունքներ: Ու չկասկածեք, որ վաղվա Հայաստանում պաշտոնապես պարտվողը չի համակերպվելու պարտության հետ:
Մինչդեռ մեզ պետք էր օրակարգում պահել Ղարաբաղի հարցը, իսկ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնել»: