
Աշխատունակությունը օրեր շարունակ պահպանելու միջոց է հայտնաբերվել

Ամերիկացի հետազոտողները ստեղծել են կրելի սարք, որը խթանում է ուղեղի գործունեությունը և հեռացնում հոգնածությունը երկար ժամանակ արթուն մնացող մարդկանց մոտ: Համաձայն Communications Biology ամսագրի հրապարակման, հարմարանքը պարանոցի մաշկի միջով էլեկտրական հոսանք է հասցնում թափառող նյարդին:
Տեխնիկան կոչվում է ոչ ինվազիվ էլեկտրական նեյրոմոդուլացիա: Այն արդեն օգտագործվում է, և վերջերս տեխնիկան ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում՝ իր արդյունավետության շնորհիվ:
Սարքի ստեղծմամբ զբաղվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիայի փորձագետները՝ Լինդսի Մաքինթայերի գլխավորությամբ, և պարզել են, որ թափառող նյարդը ազդակներ է փոխանցում ուղեղի, մարսողական համակարգի և մի քանի հիմնական օրգանների միջև: Այսպիսով, որոշվում է մարդու տրամադրությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը