10 ֆիլմ ճապոնական կինոյի հետ ծանոթանալու համար
Կուրոսավայի և Կիտանոյի ֆիլմերը հենց այնպես չեն դարձել ճապոնական կինոյի դասականներ: Այնտեղ կա և հին ժամանակների կարոտախտ, և մշակութային արժեքներ, և մշտական պայքար: Ներկայացնում ենք լեգենդար ճապոնական ֆիլմեր, որոնք արժանի են հատուկ ուշադրության:
1. Տոկիյոի վիպակ/ Токийская повесть (1953)
Ռեժիսոր՝ Յասուձիրո Օձու
Ֆիլմը դասվում է կինեմատոգրաֆի պատմության երեք լավագույն ֆիլմերի շարքում: Ֆիլմը ներծծված է արևելյան փիլիսոփայությամբ, որը երկարատև մտորումների առիթ է տալիս:
2. Կույր հրեշ/ Слепое чудовище (1969)
Ռեժիսոր՝ Յասուձո Մասումուրա
Հորոր ժանրի ճապոնական այս ֆիլմը սկիզբ է դրել ամերիկյան և եվրոպական կինեմատոգրաֆի բազմաթիվ հոգեբանական դրամաների համար: Փակ տարածությանօգնությամբ, որտեղ տեղի են ունենում դեպքերը, ռեժիսորն ազդում է հանդիսատեսի վրա՝ ստիպելով վախենալ յուրաքանչյուր ձայնից:
3. Ռասյոմոն/ Расёмон (1950)
Ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա
Այս ֆիլմով Ակիրա Կուրոսավան սկիզբ դրեց դասական սյուժեին, որի վրա մինչ օրս պահպանվում են բոլոր հոլիվուդյան ֆիլմերի պատմությունները: Դետեկտիվ ֆիլմը ցուցադրում է մարդու բոլոր արատները:
4. 7 սամուրայ/ Семь Самураев (1954)
Ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա
Եթե Դուք չեք տեսել Կուրոսավայի լեգենդար ֆիլմը, ապա հաստատ լսել եք դրա մասին, կամ էլ դիտել եք բազմաթիվ ռիմեյքներից մեկը: Ֆիլմն արիության, տղամարդկության մասին է, որը հնարավոր չէ կոտրել նույնիսկ մահվան սպառնալիքով:
5. Կիկուջիրո/ Кикуджиро (1999)
Ռեժիսոր՝ Տակեշի Կիտանո
Տակեշի Կիտանոյի համար ամենից ոչ բնորոշ աշխատանքներից մեկը: Ռեժիսորը, ում ֆիլմերը յակուձաների մասին դարձել են պատմական ձեռքբերումներ, «Կիկուջիրոյում» ցուցադրել է մոլեխաղերի սիրահարի կյանքը:
6. Ավազուտների կինը/ Женщина в песках (1963)
Ռեժիսոր՝ Հիրոշի Տեշիգահարա
Հիրոշի Տեշիգահարայի այս ֆիլմը արժանացել է Կաննի փառատոնի մրցանակի: Փիլիսոփայական կինոն՝ կաֆկայական թրիլլերի ոգով, պատմում է մի միջատաբանի մասին, ով մնում է գիշերելու մի տարօրինակ կնոջ մոտ, որն ապրում է ավազուտե փոսի մեջ:
7. Զգացմունքների կայսրություն/ Империя чувств (1976)
Ռեժիսոր՝ Նագիսա Օշիմա
Նագիսա Օշիմայի ֆիլմը լի է դաժանությամբ, բաց տեսարաններով և արգելված է շատ երկրներում: Ժամանակի ընթացքում ֆիլմը ձեռք բերեց կուլտայինի ստատուս, իսկ հեղինակն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակի՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:
8. Թագավորական մարտ/ Королевская битва (2000)
Ռեժիսոր՝ Կինձի Ֆուկասակա
Հենց այս ֆիլմում է ոգեշնչում գտել Քվենթին Տարանտինոն իր գլուխգործոցների համար: Ռեժիսորը նկարահանել է ֆանտաստիկ մարտաֆիլմ, որտեղ պատմում է ոչ վաղ անցյալի մի պատմություն: Ֆիլմում արծարծվում է հավերժական հարցը. կարո՞ղ է արդյոք սերը լինել ավելի ուժեղ, քան մահվան նկատմամբ վախը:
9. Յակուձայի եղբայրը/ Брат Якудзы (2000)
Ռեժիսոր՝ Տակեշի Կիտանու
Դասական կինո Տակեշի Կիտանոյից՝ կրիմինալ դրամայի ոգով, ներկայացնող Յակուձայի խիստ օրենքները, որը գլխավոր հերոսին կհասցնի կամ փառքի, կամ մահվան:
10. Ակիրա Կուրոսավայի երազները/ Сны Акиры Куросавы (1990)
Ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա
8 ֆիլմ՝ պատմող մարդու կյանքի մասին՝ սկսած մանկությունից մինչև ծերություն: Այստեղ կախարդանքը միահյուսվում է կինոյի կախարդանքի հետ: Այս ֆիլմը դարձավ Ակիրա Կուրոսավայի վերջին ֆիլմերից մեկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը