Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել. Արամ Օրբելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Բանախոսը համոզված է.
- Պարզվում է՝ վարչապետ դառնալով շարունակում են մնալ դեղին մամուլի լրագրող: Երեք տարի է՝ տեսնում ենք զրպարտությունների, վիրավորանքների շարան:
- ՀՀ այսօրվա իշխանությունները, որ ուզում են վերարտադրվել, նրանք դասական իմաստով անարխիստներ են. նրանց պետություն պետք չէ:
- Դելիմիտացիա չարած՝ դեմարկացիայի մասին չեն խոսում. սահմանի հարցը քննարկվում է, երբ հստակ է՝ ով է հարևանդ:
- Քանի դեռ լուծված չէ Արցախի կարգավիճակի հարցը, դեմարկացիայի հարց չի կարող քննարկվել:
- Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն այս իշխանություններն իրականում սկսել են քննարկել 2018 թվականից:
- Ակնհայտ է Շուռնուխում մարդկանց դուրս հանելով հանցագործություն է կատարվել՝ ՀՀ-ում քրեական գործ չեն հարուցում:
- Չեմ գտել իրավական որևէ փաստաթուղթ, որ ՄԱԿ-ը Հայաստանի անկախությունը ճանաչել է ԽՍՀՄ քարտեզներով: