ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար: Հիմնականում շեշտը դրվում է սպասարկման և վերամշակող արդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների վրա, ընդ որում`  առավելապես Հայաստանի մարզերում, որտեղ, որպես կանոն, ֆինանսական ռեսուրսները դժվար հասանելի են հենց սկսնակ բիզնեսի համար:

Վարկավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով.

  • վարկի գումար` մինչև 10 մլն ՀՀ դրամ (վարկի նվազագույն գումար սահմանված չէ)
  • վարկի արժույթ` ՀՀ դրամ
  • վարկի ժամկետ` 1-ից մինչև 60 ամիս
  • տարեկան տոկոսադրույք` տղամարդկանց համար` 9%, կանանց համար` 7% (փաստացի տոկոսադրույքը համապատասխանաբար՝ 9,4% և 7,2%)
  • վարկային միջոցների տրամադրման միջնորդավճար սահմանված չէ
  • վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 6 ամիս:

Վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս