«Դիմեք ԱԱԾ, վստահ եմ՝ իմ գործընկերների պատասխանից կհասկանաք` ով է մեզանից ստախոսը». Միքայել Համբարձումյանը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտում պատերազմի օրերին ջրի հետ կապված երկու խնդիր է առաջացել, որի համար դիմել են Առողջապահության նախարարությանը, որպեսզի համապատասխան փորձագետ ուղարկեն, սակայն ոչինչ չի արվել։

«Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է  իրականությունը, եթե կուզեք ասեմ՝ ստում է»,- իր խոսքում նշեց Արսեն Թորոսյանը։

168.amՄիքայել Համբարձումյանից հետաքրքրվեց, թե ինչպես կարձագանքի Արսեն Թորոսյանի այս հայտարարությանը: Ի պատասխան՝ նա կարճ ասաց. «Դատարկախոս մարդ է, չեմ էլ ուզում նրան անդրադառնալ։ Առաջարկում եմ դիմեք ԱԱԾ, վստահ եմ, որ իմ գործընկերների պատասխանից կհասկանաք, թե ով է մեզանից ստախոսը, այսքանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930