Բաժիններ՝

Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Վաղարշապատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երկու երիտասարդ Մուսալեռ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցի մի առանձնատնից գողություններ են արել։

Մայիսի 26-ի երեկոյան նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Ըստ երիտասարդների խոստովանական բացատրությունների՝ երբ տերն առանձնատանը չի եղել, մի անգամ պատուհանից են մտել տուն, երեք անգամ՝ դռնից։

Գողացել էին օդորակիչ, ջահեր, լամպեր և այլն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանցից մեկը գողացել էր նաև ծանոթի թանկարժեք բջջային հեռախոսը։ Երիտասարդները ստորագրությամբ բաց են թողնվել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930