Բաժիններ՝

«Նախարարի ասածը, ամենայն հավանականությամբ, այն մասին էր, որ հետաքրքրությունը շարունակում է մնալ». Էկոնոմիկայի փոխնախարարը՝ ներդրումների մասին

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի պարզաբանմամբ՝ երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր, թե ներդրումները հորդում են, նկատի է ունեցել, որ ներդրումային դաշտն աստիճանաբար սկսում է կարգավորվել։

«Մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար։ Տարբեր կազմակերպությունների կողմից հետարքրքրությունը, ինչպես դրսից, այնպես էլ Հայաստանից՝ առկա է։ Իհարկե, կա զգուշավորություն, և դա հասկանալի է, սակայն նախարարի ասածը, ամենայն հավանականությամբ, այն մասին էր, որ հետաքրքրությունը շարունակում է մնալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ավագ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ոլորտում,  օրինակ, կարողացել են 2019 թվականին ունեցած մակարդակը վերականգնել, ինչը նրա կարծիքով՝ վատ չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930