Բաժիններ՝

«Երեխաների անունը տալով պիղծ գործեր մի արեք»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Հունիսի 1 ին Երևանի կենտրոնում կապիտուլյանտը համերգ է կազմակերպել՝ իր ծննդյան օրը։

Միայն չասեք կյանքը շարունակվում է։ Իհարկե, շարունակվում է, բայց երբ հերոսների մարմինները նոր են հողին հանձնել, բայց երբ դեռ հերոսների մարմիններն են որոնում, երբ գերիներ ունենք, երբ… այսպիսի համերգի կազմակերպումը սրբապղծության նման մի բան է։

Ով կգնա այդ համերգին, ով կնվագի, կերգի, կպարի կկանգնի մեր տղերքի արյան վրա։ Միայն չասեք երեխաների համար է։ Չստեք։

Երեխաների համար ուշ երեկոյան, կեսգիշերին մոտ համերգ չեն կազմակերպում։ Երեխաների անունը տալով պիղծ գործեր մի արեք։ Ոչ հունիսի 1 ի համերգին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31