«2,5 տարի Նիկոլը թրքում էր,  Զորիկը՝ սվաղում». Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրաապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ դեռ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը չէր հրապարակվել, ինքը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ չի ցանկանցել առաջադրվել՝ դրա համար ունի պատճառները։

«Ես այդ թիմի բաղկացուցիչ, կարևոր աշխատանքի պատասխանատվությունն իմ ուսերին կրող մարդկանցից եմ, ինչպես տասնյակ ՀՀԿ-ականներ, որոնք հանրությանը ծանոթ են, սակայն տվյալ պարագայում այս ցուցակի մեջ չեն։ Այս ցուցակով, այս ընտրություններով կյանքը չի ավարտվում, ԱԺ-ով կյանքը չի ավարտվում։ Ինձ համար կարևոր է, որ իմ թիմը հաղթի, ու ես ամեն ինչ կանեմ, որ թիմը հաղթի։ Ես այդ թիմի անդամ եմ և վերջում նրա հաղթանակի բերկրանքը վստահաբար կիսելու եմ»,- ասուլիսի ժամանակ ասաց Ամեն Աշոտյանը։

Ըստ նրա, իր ու իր ընկերների կռիվը շարունակվելու է՝ անկախ մանդատից։

«Ժողովուրդ ջան, Նիկոլը մինչև վերջ շարունակելու է, կներեք, բառիս համար՝ թրքել, թրքել՝ բառի բոլոր իմաստներով, փորձելու է ապականել բոլորիս ամեն րոպեն, ժամը և ապագան»,- հավելեց նա։

Անդրադառնալով Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի այն խոսքին, որ հրաժարական է տվել այն պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ Արտգործնախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել, Արմեն Աշոտյանը նկատեց՝ Արտգործնախարարությունը պատասխանատու է, և հանրությունը պետք է մտածի և փաստեր ունի մտածելու, որ ԱԳՆ-ն բերել է այս վիճակին, խոսքը միայն Արա Այվազյանի նախարար եղած ժամանակին չի վերաբերում։

«2,5 տարի Նիկոլը թրքում էր, Զորիկը՝ Զոհրաբ Մնացականյանը, սվաղում էր, երբ նա խաբում էր հայ հասարակությանը, ԱԳՆ-ն խաբում էր հայ հասարակությանը։ Արցախի վերջին պատերազմի արմատներից մեկը տապալված դիվանագիտության մեջ է։ ԱԳՆ-ն, ես այնտեղ ընկերներ ունեմ, թող չնեղանան՝ իրենց մեղքն է նաև, որ պատերազմը սեպտեմբերի 27-ին սկսվեց, ու մենք մեկուսի էինք։ Արա Այվազյանի մեղքն է, որ նոյեմբերի 9-ից հետո համաձայնել է դավաճան կապիտուլյանտի կողքին աշխատել՝ որպես նախարար, տեսել է, չէ՞, 6-7 ամիս ինչ է կատարվում»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս