Բաժիններ՝

Լուիս Սուարեսը Մեսսիին խորհուրդ է տվել, թե որտեղ նա կարող է կարիերա սկսել

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ով այժմ խաղում է «Ատլետիկոյի» կազմում, խորհուրդներ է տվել իր նախկին խաղընկերոջը և լավ ընկեր Լիոնել Մեսսիին:

Ինչպես իր էջերում հայտնում է Marca թերթը, ուրուգվայցի հարձակվողը 33-ամյա արգենտինացուն խորհուրդ է տվել մնալ «կապույտ նռնագույնների» ճամբարում:

Լեոյի գործող աշխատանքային պայմանագիրը կատալոնական գրանդի հետ ավարտվում է այս ամառ: Կողմերը երկար ժամանակ բանակցություններ են վարում, սակայն համագործակցության երկարացման հարցում դեռ չեն պայմանավորվել: Լրատվամիջոցները հայտնում էին, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:

Հիշեցնենք, որ Մեսսին իր ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս