![](/banners/BeFunky-design.jpg)
«Իրավիճակը լավ է զարգանում»․ Լապորտան՝ Մեսսիի պայմանագրի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/16185817076242.jpg)
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի հետ կապված իրավիճակի մասին:
«Մեսսիի պայմանագրի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում, բայց այն դեռ չի ստորագրվել: Մենք լավ հարաբերություններ ունենք: Զգացողություն կա, որ մենք մեր հնարավորությունների սահմաններում արել ենք ամեն ինչ, որ Լեոն մնա։
Մենք առաջարկ արեցինք «Բարսայի» հնարավորությունների սահմաններում: Լեոն, իհարկե, ավելիին է արժանի: Բայց կարծում եմ, որ նա իսկապես գնահատում է մեր ջանքերը և ուրախ կլինի շարունակել այստեղ խաղալը ՝ «Բարսան» հոյակապ դարձնելու ցանկությունով:
Խոսքը փողի մասին չէ, այլ ամեն ինչ շահելու հնարավորությամբ մի նախագծի: Մենք զուսպ և լավատես ենք », – ասաց Լապորտան:
Սիրարփի Աղաբաբյան