Բաժիններ՝

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Shamshyan.com

Այսօր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը BMW մակնիշի 27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել 2 երիտասարդներ, որոնք էլ իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31