Մասիս քաղաքի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատները ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացնում Մասիս քաղաքի աղբավայրում: Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 09։45-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և մարման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Տեղում հրդեհաշիջում են իրականացրել նաև աղբավայրի 2 թրթուրավոր տրակտոր և 1 ջրատար։