Հայտնաբերվել է մեղուների՝ օդը միկրոպլաստիկներից մաքրելու ունակությունը
Դանիայում գիտնականները հայտնաբերել են մեղուների՝ օդը մաքրելու նախկինում անհայտ ունակությունը: Մեղուներն իրենց մարմինների վրա կուտակում են միկրոպլաստիկայի փոքր մասնիկներ: Այս մասին ասվում է National Geographic ամսագրում:
«Մեղուները պահպանում են միկրոպլաստիկները, որոնց նրանք միտումնավոր հավաքում կամ հանդիպում են իրենց ճանապարհին: Մասնիկները, որոնք նրանք հավաքում են մազիկների վրա, էլեկտրաստատիկ են դառնում թռիչքի ժամանակ, այսպիսով նրանք ավելի ու ավելի շատ միկրոպլաստներ են հավաքում օդից»,- ասում են հետազոտողները:
Մասնավորապես, խոսքը սինթետիկ պոլիմերի 13 տեսակի մասին է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը