
Եվրոպական մրցումներում արտագնա գոլի կանոնը վերացնելը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի մրցութային հանձնաժողովի կողմից

ՈւԵՖԱ-ն կարող է ամբողջությամբ վերացնել արտագնա գոլի կանոնն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում:
Այս հարցը քննարկվեց ՈւԵՖԱ-ի ակումբային մրցումների հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած նիստում: Կոմիտեի անդամները որոշեցին վերացնել արտագնա գոլի կանոնը: Այժմ անհրաժեշտ է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հաստատումը:
Արտագնա գոլի կանոնը գործում է 56 տարի: Ըստ այդ կանոնի՝ եթե եվրոպական մրցապայքարում երկու դիմակայությունում հաշիվը հավասար է, ապա հաջորդ փուլ դուրս կգա այն թիմը, որն ավելի շատ գոլեր է խփել արտագնա դաշտում:
Սիրարփի Աղաբաբյան