Բաժիններ՝

ՊՍԺ-ն բաց չի թողնի Պոչետինոին՝ չնայած նա ուզում է հեռանալ

Մաուրիսիո Պոչետինոն, ով այժմ գլխավորում է ՊՍԺ-ն, կարող է վերադառնալ «Տոտենհեմ»:

Ըստ TF1-ի լրագրող Ջուլիեն Մայնարդի, ֆրանսիական ակումբը մտադիր չէ բաց թողնել արգենտինացի մասնագետին՝ չնայած «Տոտենհեմ» վերադառնալու ցանկությանը:

Ասում են, որ Պոչետինոն հիասթափված է ՊՍԺ-ի գործելակերպից: Մարզիչն արդեն խոսել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ հնարավոր վերադարձի մասին:

Պոչետինոն, որը հունվարին ստանձնեց ՊՍԺ-ի մարզչի դերը, թիմի հետ նվաճեց Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը, բայց չկարողացավ հաղթանակ տանել Լիգա 1-ում: Փարիզցիները կիսաեզրափակիչ փուլում դուրս մնացին Չեմպիոնների լիգայից:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31