Իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմանդիր այրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին, այսօր ոչնչացնում է մեր ձեռքբերումները․ Իշխան Սաղաթելյան

«Պետք չէ միամիտ լինել և կարծել, որ մեկ դար առաջ աշխարհն այլ էր․ մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, մեկ դար առաջ թշնամին ավելի նենգ չէր, մեկ դար առաջ հայ ժողովուրդը պակաս հերոսկան չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, ուրիշ էր պետականության և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը։ Միայն սեփական ուժերին ապավինելու կոչով՝ ՀՀ հիմնադիրը դիմեց իր քույրերին եղբայրիներին, հայկական հողի տերերին, և ինքը նետվեց մարտի, որ հայ ազգը հնարավորություն ստանա, և ստացան․ ոչ միայն ապրելու հնարավորություն ստացան, դեռ ավելին՝ մեկ քայլով մոտեցանք մեր հավաքական երազանքին՝ ստեղծեցինք պետություն»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած «Հայաստան» դաշինքի հավաքի ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը զուգահեռներ անցկացրեց երեկվա և այսօրվա Հայաստանի, նրա ղեկավարների միջև՝ արձանագրելով, որ այսօր ժողովրդի երազանքները կործանողը համարձակվում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնուն, Դրոյին , Նժդեհին՝ մեր հողերը հանձնելու և դավաճանության մեջ․ «Համարձակվում է մեղադրել մարդկանց, ովքեր մոխիրների վրա պետականություն ստեղծեցին։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմանդիր այրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալաքության և դավաճանության համար, այսօր ոչնչացնում է մեր ձեռքբերումները, սպառնում է մեր ապրելու հույսը խոսելով խաղաղությունից՝ կապիտուլյացիա է պարտադրում մեզ, խոսելով ապագայից՝ ոչնչացնում են հայ ժողովրդի ապագան փորձում են սպանել մեզ և մեր երազնանքերը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման, առաջին Հանրապետության օրը հարգանքի տուրք մատուցեցին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս