Կապիտուլյանտը դեռ բարբաջում է, իսկ այդ ընթացքում արագացված տեմպերով ավիրվում է նաև Հայաստանի Հանրապետությունը․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ նյարդերդ անջատում ու դիտում ես Նիկոլի համար թաղապետերի կազմակերպած խղճուկ, փոքրաթիվ հանդիպումները, ակամայից պատկերացնում ես այն հանցագործին, որը անտեղյակ մարդկանց փորձում է համոզել, որ իր հանցագործությունն անխուսափելի էր:
Երեխաներ, բակերից հրավիրված անտեղյակ մարդիկ, մի քանի տնային տնտեսուհիներ և վերջ:
Ոչ մի մտավորական, ոչ մի գիտակից մարդ, հասարակության որևէ ոլորտի համար պատասխանատվություն կրող ոչ մի մարդ: Եթե այդ հանդիպմանը ներկա գտնվեն գիտակից քաղաքացիներ, առնվազն հինգ րոպեում 10 անգամ կհակադարձեն ու փաստերով կփակեն Նիկոլի բերանը: Բայց ո՛չ, կապիտուլյանտին պետք է անտեղյակ մարդկանց փոքրիկ խմբերի հետ հանդիպում, որտեղ նա փրփուրը բերանին, իր ստերը հալած յուղի տեղ կարող է անցկացնել:
Ի՞նչ անեն այդ խեղճ մարդիկ, որ կազմակերպված ձևով իրենց բերել են հերթական անգամ գլուխներն արդուկելու, ուղեղները լվանալու, խաբելու, կատարված հանցագործությունների համար արդարանալու:
Կապիտուլյանտը դեռ բարբաջում է, իսկ այդ ընթացքում արագացված տեմպերով ավիրվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այն հանրապետությունը, որի առաջնեկի ծննդյան 103-րդ տարեդարձը նշում ենք այսօր: Իսկ Արցախն աստիճանաբար մոռացվում է: Այսպես եթե շարունակվի, կապիտուլյանտն Արցախը հանձնելու համար պարգևավճար էլ կպահանջի ժողովրդից»: