Շվեյցարիան մշակում է Պուտինի և Բայդենի հանդիպմանը լրագրողների աշխատանքի կանոնները
Շվեյցարիայի իշխանությունները մշակում են կանոններ, որոնք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի լրագրողներին թույլ կտան Շվեյցարիայի տարածք ժամանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պայմաններում, որպեսզի լուսաբանեն նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի՝ հունիսի 16-ին Ժնեւում նշանակված հանդիպումը: Այդ տեղեկատվությունը կհրապարակվի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, մայիսի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնեւի ՄԱԿ-ի բաժանմունքում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Պաոլա Սերեզետին։
«Ինչ վերաբերում է լրագրողներին, ապա մենք այժմ պատրաստում ենք տեղեկատվություն, որը կզետեղվի մեր կայքում,- ասել է նա:- Մենք ստեղծում ենք համակարգ, որը մի կողմից կպաշտպանի կորոնավիրուսից, իսկ մյուս կողմից լրագրողներին հնարավորություն կընձեռի աշխատելու: Մեզ համար պարզ է, որ այստեղ լրագրողներ պետք է լինեն: Պուտնը եւ Բայդենը Ժնեւում կհանդիպեն հունիսի 16-ին:
Դա կլինի Պուտինի առաջին արտասահմանյան ուղեւորությունն անցյալ տարա հունվարից, երբ նա այցելեց Իսրայել եւ Պաղեստին, եւ առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժովը 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպումից հետո: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները պլանավորում են «քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ փոխգործակությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը: