Բաժիններ՝

Պոչետինոն Մադրիդի «Ռեալի» հիմնական թիրախն է Զիդանի հեռանալուց հետո

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գրավել է «Ռեալի» հետաքրքրությունը:

Մադրիդյան ակումբը 49-ամյա արգենտինացուն Զինեդին Զիդանի հեռանալուց ի վեր դարձրել է հիմնական թիրախ, հայտնում է Goal-ը:

Մադրիդի «Ռեալը» մտածում էր Մասիմիլիանո Ալեգրիին նշանակելու մասին, բայց «Յուվենթուսն» առաջ անցավ սերուցքայիններից:

Արքայական ակումբի ընտրացուցակում ընդգրկված են նաև «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն ու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, սակայն ցուցակը գլխավորում է Պոչետինոն:

Նախկինում Մաուրիցիոն ցանկություն էր հայտնել աշխատել «Ռեալում», և այս առումով ոչինչ չի փոխվել, բայց «Պարի Սեն Ժերմենին» համոզելը հեշտ չի լինի: Մարզիչը գործող պայմանագիր ունի, և փարիզցիները ստիպված կլինեն փոխհատուցել այն խզելու համար:

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները կհանդիպեն ՊՍԺ-ի մարդկանց հետ` քննարկելու այս հարցը: Մադրիդում նրանք հասկանում են, որ ոչ միայն իրենք են հետաքրքրվում Պոչետինոյով: «Տոտենհեմը» նույնպես մտածում է նրա նշանակման մասին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս