
«Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին …
Հ.Գ. Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…»։