
«Հայաստանը և հայ ժողովուրդը պատանդ են երկրի օտարածին, թրքամոլ իշխանություների ձեռքին»․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Արցախի պետականությունը ոչնչացնելով և այն փաստացի թուրքերին հանձնելով, Հայոց Բանակի ողնաշարը և ոգին կոտրելով, ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու ներխուժման դեմ գործնական միջոցներ չձեռնարկելով՝ օրվա իշխանություներն ապացուցում են, որ Հայաստանը և Հայ ժողովուրդը, ի դեմս առաջին հերթին Հայոց Բանակի, պատանդ են երկրի օտարածին, թրքամոլ իշխանություների ձեռքին՝ հանձին ներկա ռազմաքաղաքական ղեկավարության:
Ըստ այդմ, անհապաղ պետք է ազատվել անկարող, գուցե նաև՝ դավաճան իշխանություններից»։
Արշավիր Սուրենի Ղարամյան
Arshavir Gharamyan