«Վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՔՊ-ականը հեռացեք»․ Հակոբյանն ահազանգում է, որ Փաշինյանի ստորագրելիք փաստաթուղթն ավելի հակահայ է, քան մայիսի 19-ին էր

Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայիսի 19-ին տագնապ էի հնչեցրել, որ հակահայ փաստաթուղթ է հասունանում:

Մայիսի 22-ին գրել էի՝

Բայց կարող է լինել ավելի սարսափելին. օգտվելով Հայաստանի ներքին խառնակ վիճակից, գործող իշխանությունների անկարողությունից եւ ընդդիմության չհաշվարկված գործողություններից՝ Ադրբեջանը կամրապնդվի Հայաստանի տարածքում եւ հեռանալու դիմաց նոր պայմաններ կպարտադրի:

Մայիսի 27-ին գրում եմ՝ եթե այսպես շարունակվի, ապա ափսոսալու եմ այն փաստաթղթի համար, որ մայիսի 19-ին համարում էի հակահայ….

Ասելիք չկա այլևս… մարդ ԱՄՈԹից գետինն է մտնում…

Այդ ամոթից Դուք էլ ունեցեք՝ վերից վար՝ Նիկոլից մինչև ցուցակի վերջին ՔՊ-ականը ու հեռացեք: Ձեր ամեն օրը մեր պետականության հաշվի՞ն է»:

Տեսանյութեր

Լրահոս