«Իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չի հնչել». Բաղանիսի գյուղապետ

Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չի հնչել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

«Միանգամից ասեմ, որ ապատեղեկատվություն է, լուրերը, թե Բերդի տարածաշրջանում կրակոցներ են հնչել՝ ապատեղեկատվություն է։ Բաղանիսում էլ իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չի հնչել»,- նշեց Բաղանիսի գյուղապետը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան թշնամու կողմից հայ-ադբեջանական սահմանի Գեղաքունիքի մարզի հատվածում 6 հայ պայմանագրային զինծառայող է գերեվարվել։

Նաև՝ լուրեր տարածվեցին, որ թշնամին կրակոցներ է արձակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ, մասնավորապես՝ կրակել է սահմանապահ գյուղերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31