«Որևէ վարչական ղեկավարի կողմից որևէ ահազանգ չենք ստացել». Բերդի տարածաշրջանում և Նոյեմբերյանում այս պահին իրավիճակը հանգիստ է

Այսօր առավոտյան թշնամու կողմից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում 6 հայ պայմանագրային զինծառայող է գերեվարվել։

Լուրեր տարածվեցին, որ թշնամին կրակոցներ է արձակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ, մասնավորապես՝ կրակել է սահմանապահ գյուղերի ուղղությամբ։

168.amը լուրը փորձեց ճշտել նախ՝ Բերդի համայնքապետարանից, այնուհետև՝ Նոյեմբերյանի։

«Բերդում այս պահին հանգիստ է, ես սա ասում եմ միայն մեր համայնքի հետ կապված, ընդհանուր Տավուշի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող»,- նշեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Նոյեմբերյանի համայնքապետարանից նույնպես նշեցին, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է, կրակոցների վերաբերյալ լուրերը լսել են լրատվամիջոցներից։

«Մեզ մոտ ոչինչ չկա, որևէ բան արձանագրված չէ, որևէ վարչական ղեկավարի կողմից որևէ ահազանգ չենք ստացել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ամիրաղյանը։

Տեսանյութեր

Լրահոս