Նախկինների ինադու գերի էլ կտան, երկիրն էլ կտան, սեփական երեխեքին էլ կտան․․․ լավ չի լինելու». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Երբ դու ավելի շատ ես ատում մեկին, քան սիրում ես քո սեփական երեխուն, դու քո սեփական երեխուն զոհելու ես, որպեսզի էդ ուրիշից վրեժխնդիր լինես: Այ, սրանից ավել ոչ մի բացատրություն ես չեմ տեսնում էս պահին: Նախկիններ, չգիտեմ ինչեր, թալանչիներ… սրանք սաղ պատրվակ են, ընդամենը աբստրակտ մեծություն: Չկա՛ ոչ մի նախկին, ոչ մեկն էլ տենց առանձնապես անձամբ չի զգացել նախկինի ազդեցությունը: Համենայն դեպս սենց կործանարար ազդեցության հետ վաբշե համեմատելու չի, երբ պոլիկլինիկայում կաշառք էին ուզում: Պոլիկլինիկայի կաշառքից մարդ չէր գերեվարվում: Ու առհասարակ, էդ կաշառքը հաճույքով տալիս էին հենց կաշառքից բողոքողները:

Իրականությունը էն ա, որ մարդիկ իրենց սեփական չստացված կյանքի համար ատում էին բոլորին, հարևանին, քաղաքապետին, դիմացի բակում ավտոտնակ սարքած մեկին, բիզնեսմեն բարեկամին և այլն: Ու նախկիններ ասելով ամեն մեկն իր կողմից ատելության մաքսիմալ չափաբաժին ստացած մարդկանց ա պատկերացնում: Էդ մարդկանց էնքան ուժեղ ա ատում, որ եթե իմանա՝ էդ մարդիկ մի քանի օր չեն քնի, եթե տեսնեն թե ոնց ա սեփական ոտքը իրենց աչքի առաջ կտրում՝ կգնա ու ոտքը կկտրի: Կամուրջից թռնող ու հարազատներից էդ ձևով վրեժ հանող ինքնասպանները վկա:

Այ, հենց սենց, ազգովի ինքնասպանության գնով նախկիններից վրեժ լուծելու պատրաստակամությամբ էլ ամեն ինչ ավարտվելու ա: Նախկինների ինադու գերի էլ կտան, երկիրն էլ կտան, սեփական երեխեքին էլ կտան, իրենք էլ վերջում կամուրջից կթռնեն, որովհետև դրանից նախկիններն են վատ զգալու, իսկ դա կայֆ ա:

Նախկիններին ցավացնելու համար 800 հեկտարի համար էին իրենց ճղում, հիմա նախկիններին ցավացնելու համար 8000 էլ կտան: Որովհետև հեկտարը չէր էական, հեկտարը, երթուղայինի 50 դրամն ու էլեկտրականության գինը պատրվակ էր: Պատրվակ, նախկինների դեմքին դռնելու, որոնք էլի եմ հստակեցնում, հեչ էլ իշխանությունները չէին, այլ ամեն մարդ իր նախկինն ուներ:

Մեր գյուղում ասում էին «ինադ անեմ էլերին, քամակս տամ գելերին»: Էլերը չգիտեի՝ ինչ ա: Հիմա գիտեմ: Ու մեղավորը հեչ էլ մի հոգի չի: Մի հոգին չի կարա էսքան բանն անի:

Լավ չի լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս