«Գերիներն ու պատերազմը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին պատասխան ապտակ չի ստացել». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը Վարդենիսի հատվածում այսօր առավոտյան գերի է վերցրել 6 հայ զինծառայողների։

Սա արդեն պաշտոնապես հաստատեց պաշտպանության նախարարությունը։

Պատկերացնում ե՞ք, թշնամին մտել է ՀՀ տարածք և ոչ միայն հայհոյում ու ծեծում է մեր եղբայրներին, այլ նաև սկսեց գերեվարել։ Եվ այս ամբողջը նրա համար, որ հայ դիրքապահին արգելված է կրակել կամ գերեվարել թշնամուն։

Հայ գերիների թիվը ավելանում է բացառապես ՀՀ իշխանության ապիկարության ու մութ գործարքների պատճառով, իսկ մենք շարունակում ենք խաղաղություն մուրալ՝ վախենալով պատերազմի վտանգից։ Գերիներն ու պատերազմը կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին պատասխան ապտակ չի ստացել։

Դրա բազմաթիվ տարբերակներ կան, նշեմ մեկը՝ շրջափակել ու կալանավորել Սև լճի մոտ տեղակայված ադրբեջանական 250 հոգանոց ջոկատը»։

Տեսանյութեր

Լրահոս