Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում մայիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 409-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4416 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1079 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5495-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 308 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 265, փաստացի բուժվողներինը՝ 4649 (մեկ օրում նվազել 173-ով): Մեկ օրում արվել է 3503 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 072 615 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս