Բաժիններ՝

Բայդենը Եթովպիային և Էրիթրեային կոչ է արել հումանիտար օգնության հնավորություն ապահովելու տարածաշրջանում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խորին անհանգստություն է հայտնել Եթովպիայում բռնության աճի առիթով եւ հակամարտության երկու կողմերի իշխանություններին կոչ է արել հումանիտար օգնություն ցույց տալու հնարավորություն տրամադրելու տարածաշրջանում: Այդ մասին ասված է մայիսի 26-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Բոլոր կողմերը, մասնավորապես Եթովպիայի եւ էրիթրեայի ուժերը, պետք է անհապաղ եւ անարգել հումանիտար մուտքի հնարավորություն տրամադրեն դեպի տարածաշրջան՝ համատարած սովը կանխելու համար»,- ասված է տեքստում:

Բայդենը նաեւ մտահոություն է հայտնել տարածաշրջանային եւ էթնիկական տարաձայնությունների սաստկացման առիթով Եթովպիայի շատ մասերում: «Մարդու իրավունքների ընդգրկուն խախտումները, որոնք տեղի են ունենում Թիգրայում, ներառյալ լայնորեն տարածված սեռական բռնությունը, անթույլատրելի են եւ պետք է դադարեցվեն,- նշված է հաղորդագրության մեջ:- Թիգրայի շրջանում մարտնչող կողմերը պետք է հայտարարեն հրադադարի մասին եւ պահպանեն այն, իսկ էրիթրեայի եւ Ամհարայի զորքերը պետք է հեռանան»:

Հայտարարության մեջ նշված է, որ Աֆրիկյան Եղջյուրի երկրներում ԱՄՆ-ի հատւկ դեսպանորդ Ջեֆրի Ֆելթմանը տարածաշրջանում իր պարտականություններին կվերադառնա հաջորդ շաբաթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս