
Ադրբեջանը հաղորդել է գիշերը Վարդենիսի/Քարվաճառի ուղղությամբ 6 հայ զինծառայող գերեվարելու մասին. Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը գրել է․ «Ադրբեջանը հաղորդել է գիշերը Վարդենիսի/Քարվաճառի ուղղությամբ 6 հայ զինծառայող գերեվարելու մասին։
Ցավոք, ֆիքսելով ՀՀ պաշտոնական տեղեկատվական քաղաքականության խղճուկ կացությունը՝ սեպտեմբերից սկսած՝ Ադրբեջանը մեծ մասամբ ճիշտ լուրեր է թողարկում՝ դրանով դեպի իրեն գրավելով նաև հայկական լսարանը։
Այնուամենայնիվ, պահելով մեղավորության կանխավարկածը՝ սպասենք ՀՀ կողմի պարզաբանմանը։
Վերջին 2 շաբաթվա դեպքերին քաջատեղյակ յուրաքանչյուրիս համար պարզ է, որ գիշերը մեր 6 զինծառայողների գերեվարման պատճառը մեկն է՝ կապիտուլյանտի տված չկրակելու հրամանը։
5000-ից ավել մարդու արյան գնով իշխանություն պահած չմարդը նախընտրական շրջանում վերածվել է «խաղաղության հրեշտակի» և հիմա էլ այսպես է շարունակում Հայաստանի ու մեր բանակի ոչնչացումը։
Հայաստանի, արցախյան հողերի ազատագրումն սկսելու է երկրում հաստատված օտարերկրյա դրածո իշխանության վռնդումով»։