Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերի գործընկերը կոչ է արել Ճապոնիայի վարչապետին խաղերը չեղարկել

Asahi Shimbun ճապոնական թերթը՝ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերը, կոչ է արել Ճապոնիայի կառավարությանը՝ խաղերը չեղարկել երկրում կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ։

Խմբագրական հոդվածի հեղինակները հորդորում են Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգուին՝ «հանգիստ եւ օբյեկտիվորեն գնահատել իրադրությունը եւ որոշում ընդունել այս ամռանը միջոցառումը չեղարկելու վերաբերյալ»:

Թերթը վկայակոչում էռիսկերը՝ հասարակության անվտանգության համար եւ բուժհամակարգի ծանրաբեռնվածությունը COVID-19-ի համավարակի պայմաններում: Ավելի վաղ ազգային Օլիմպիական եւ Պարալիմպիական կոմիտեների ղեկավարներին, Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ Միջազգային պարալիմպիական կոմիտեին, ինչպես նաեւ Ճապոնիայի կառավարությանը եւ երկրի մայրաքաղաքի նահանգապետ Յուրիկո Կոյիկեին հանրագիր է ներկայացվել Օլիմպիական խաղերը չեղարկելու վերաբերյալ՝ ինն օրում ավելի քան 350 հազար ստորագրություն հավաքելով:

«Կասեցնել Տոկիոյի Օլիմպիական խաղերը» արշավի նախաձեռնող Կենձի Ուցունոմիան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Խաղերը, որոնք 2020 թվականին արդեն մեկ տարով հետաձգվել էին, կարող են անցկացվել, երբ Ճապոնիան կկարողանա առանց որեւէ վերապահության ընդունել հյուրերին ու մարզիկներին:

«Մենք այժմ գտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, որ Խաղերը պետքէ չեղարկվեն»,-ասել էնա: Ավելի վաղ Yomiuri Shimbun հրատարակության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայել են, որ Ճապոնիայի բնակիչների գրեթե 60 տոկոսն արտահայտվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու կամ հետաձգելու օգտին՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին:

Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման պլանների առնչությամբ անհանգստությունը կապված է երկրում համաճարակաբանական իրադրության վատթարացման հետ, որտեղ ավելի ու ավելի մեծ թվով շրջաններում հայտարարվում է արտակարգ դրություն: Դրա հետ մեկտեղ Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ջոն Քոութսը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերը կկայանան, նույնիսկ եթե Տոկիոն մնա արտակարգ դրության վիճակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս