Երկու տարբեր իրականություն

Արդեն 2 շաբաթ է՝ թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել, չեն հեռանում։ Այս ամենի ֆոնին տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից դուրս գալու դիմաց հայկական կողմից պահանջել է մի քանի գյուղեր։

Այս օրերին տարբեր միջադեպեր են գրանցվել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, որոնց տեսանյութերն ակտիվորեն տարածվում էին համացանցում։

Եվ չնայած Պաշտպանության նախարարության վստահեցումներին, թե սահմանին ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է, երեկ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, 32 տարեկան Գևորգ Խուրշուդյանը։

«Ոչ մի կրակոց չկա, հետևաբար՝ անվտանգ են սահմանները»,- օրեր առաջ սահմանների անվտանգության վերաբերյալ հարցին այսպես էր պատասխանել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել ցանկացող քաղաքացին։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանում դեռևս կան մարդիկ, որոնք իրականությունը չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել․

«Ես, մեկ ա, Նիկոլի կողմից եմ, ինչ ուզում ես՝ արա։ Նիկոլ, միայն Նիկոլ, սիրում եմ, ես հավանում եմ էդ մարդուն»։

«Չեմ հավատում, ես այնտեղ ծանոթ մարդ ունեմ, ոչ մի ըտենց բան։ Հա, կան խախտումներ, բայց չի նշանակում, որ ամեն օր առաջ են գալիս»,- 168am-ի հետ զրույցում օրերս ասել էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները։

Տեսանյութեր

Լրահոս