Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը համոզմունք է հայտնել, որ դեսպան Դուլամսուրեն Դավաան իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-մոնղոլական համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: