Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակասությունները լուծել երկխոսության միջոցով

Չինաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան իրենց հակասությունները կարգավորել երկխոսության միջոցով:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի բարեկամ գործընկերներն են: Չինաստանը անկեղծորեն հույս ունի, որ կողմերը կկարողանան կարգավորել իրենց հակասություններն ու տարաձայնությունները երկխոսության միջոցով, համատեղ կաջակցեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդկանց հանգստությանը», – ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31